Ռեժիսոր Արշակ Զաքարյանը մեկն էր այն մարդկանցից, ով դեմ էր Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուն:
Այսօր armlur.am լրատվականը ռեժիսորից փորձեց պարզել` ինչ սպասելիքներ ունի նա նորանշանակ վարչապետից:
«Ոչ մի սպասելիք էլ չունեմ, ես կրկնում եմ ասածս, իմ համար արդեն միևնույնն է, թե ով ինչ պաշտոնում է, եթե ազգի համար լավ գործեր անի, առաջինը ես նրան կգովերգեմ, իսկ եթե կշարունակի ազգադավ գործունեությունը, նույն ազգի կողմից նզովյալ կլինի»,- պատասխանեց ռեժիսորը:
-Դուք չէիք ցանկանում, որ Հովիկ Աբրահամյանը լինի վարչապետի պաշտոնում, բայց եղավ, հիմա սա ինչ կփոխի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
-Կատուները նույնպես կարտագաղթեն:
-Բայց նախագահը բավական լավ է տրամադրված…
-Ո՞վ ասաց, որ լավ էր տրամադրված: Ոնց որ մահախոսական կարդար: Դա է՞ր ուրախը: Եթե դա ուրախ է, ուրեմն կորեացիները սխալ բջիջներ են սրսկել:
Սոնա Դավթյան