Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ դատարանը բավարարել է և դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հաստատում է տեղեկությունը։
Հիշեցնենեք, որ գրել էինք՝ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ըստ նախանական, վարկածի դատավոր Արտուշ Գաբրիելյանը իր վարույթում քննվող քրեական գործերից մեկով, մեղադրյալից կաշառք է ուզել եւ դեռ ավելին Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է օպերատվիվ տվյալները, որ նա անգամ կաշառքը ստացել է։ Իսկ ինչի դիմաց է ըստ օպերատիվ տվյալների դատավորը կաշառք ուզել ու ստացել։
ArmLur.am-ին հասած լուրերի, ըստ նախնական վարկածի, դատավորը կաշառքը ուզել է իր վարույթով մեղադրյալի գործի քննությունը ձգձգելու եւ հետագայում վաղեմության ժամկետները անցնելու հիմքով մեղադրյալին պատասխանատվությունից ազատելու համար։
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը քննել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Նա ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության:
Արտուշ Գաբրիելյանը հայտնի է մի շարք հնչեղ գործերով: Նա մասնավորապես, կալանքի որոշումներ է կայացրել Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր ցուցարարների, այլ գործիչների նկատմամբ, նա Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվություն է տվել:
Քնար Մանուկյան
























































































