Երեկ՝ ապրիլի 30-ին գարնան երկրորդ ամսվա վերջին օրը չափազանց հետաքրքիր, գունագեղ և նույնիսկ խելահեղ էր, քանի որ տեղի ունեցավ հայկական ազգային երաժշտական ակադեմիայի «Խազեր» առաջին մրցանակաբաշխությունը։
Բազմաթիվ սիրված ու ճանաչված դեմքեր հավաքվել էին մեկ տանիքի տակ։
Միջոցառմանը ներկա են եղել՝ Էրիկ Կարապետյանն ու կինը, Վիկա Մարտիրոսյանն ու դուստրը՝ Նանուլը, Ավետ Բարսեղյանը, Սոնա Ռուբենյանը, Բրյունետը, Արփի Գաբրիելյանը, Ռոլանդ Գասպարյանը՝ Ռեինկարնացիան, Ռաֆայեք Երանոսյանը, Արամ Նիկոլյանը, Արմուշը, Մաշա Մնջոյանը, Ներսես Ավետիսյանն ու կինը, Արայիկ Գաբաջյանը, Գայա Արզումանյանը, Սիրուշոն, Արամեն ու կինը և այլք։
Շատ աստղեր ստացան մրցանակ, որի հեղինակը դիզայներ, նկարիչ, քանդայագործ Նուռն է:
ArmLur.am-ը ներկայացնում է, թե ովքեր են ստացել մրցանակներ։
Այսպիսով, լավագույն երգիչ է ճանաչվել Էրիկ Կարապետյանը, իսկ լավագույն երգչուհի՝ Սոնա Ռուբենյանը։
Լավագույն երգ և տեսահոլովակ է ճանաչվել Արամ MP3-ի «Երևի» ստեղծագործությունը։
Լավագույն կոմպոզիտոր է ճանաչվել Անդրանիկ Բերբերյանը, իսկ լավագույն գործիքավորող՝ «Կոմիտասական»-խմբերգաշար-Սյուիտ Ավետիս Բերբերյանը։
Լավագույն հեղինակ-կատարող և տարվա հայտնիւթյուն տիտղոսներին է արժանացել Լիլի Առաքելյանը՝ yellowheart-ը, ով շատ կարճ ժամանակահատվածում հավաքել է երկրպագուների մեծ բանակ։
Լավագույն խումբ-նախագիծը Project LA-ն է։
Լավագույն երաժշտական նախագիծն ու բեմադրությունը Ջուզեպպե Վերդի «Օթելլո»-ն է։
Լավագույն ռոք արտիստ և/կամ խումբը ճանաչվել է Nemra-ն։
Լավագույն հիփ-հոփ և R&B արտիստ է ճանաչվել D’Litte-ը։
Քանի որ օրը նաև ջազի միջազգային օրն էր, անմասն չի մնացել նաև ջազը։ Լավագույն ջազ արտիստ, գործիքային կատարող կամ խումբ է ճանաչվել Yerevan Calling-ը։
Լավագույն դասական նախագիծ է ճանաչվել «Սիմֆոնիկ Ռեինկարնացիան», իսկ լավագիւյն դասական երգիչ՝ Լիպարիտ Ավետիսյանը։
Հատուկ մրցանակի է արժանացել մաեստրո Ռուբեն Մաթևոսյանը։
Իրենց սոցցանցերի էջերում փոքրիկ հաջողությամբ աստղերը կիսվել են սթորիներով և հրապարակումներով։
Աննա Սրապիոնյան




















































































