Wildberries առևտրի օնլայն հարթակի հերթական տհաճ անակնկալը չի ուշացել։
Բանն այն է, որ վաճառվող տարբեր ապրանքների գները զգալիորեն գնանկում են ունեցել, սակայն ավելացել է առաքման գումարը, որը նախկինում չկար։
Եթե օրինակ ինչ-որ ապրանք նախկինում կարող էիք գնել 8500 դրամով, ապա այժմ նույն ապրանքի գինը դարձել է 5500 դրամ, սակայն ավելացել է 3000 դրամ առաքման գումար։ Էական ոչինչ չի փոխվել, սակայն ամբողջ խնդիրը կայանում է մեկ այլ տեղ։
Եթե նախկինում 8500 դրամով գնված ապրանքը հետ ուղարկելիս գանձվում էր 450 դրամ կամ առհասարակ չէր գանձվում, ապա հիմա առաքման համար վճարված 3000 դրամը գանձվում է անկախ նրանից գնված ապրանքը վերցնում եք, թե հետ ուղարկում։
Նշենք, որ այն ապրանքները, որոնք գալիս են հայաստանյան պահեստներից, դրանց առաքումն անվճար է, սակայն այս ամենը չի մեղմացնում նոր փոփոխություններից առաջացած անհարմարությունները։
Նաև հավելենք, որ դժգոհության այս նոր ալիքից հետո օնլայն հարթակներից առևտուր անող մարդիկ նախընտրում են Temu-ն կամ Ozon-ը, քանի որ ավել գումար չեն վճարելու այդ հարթակներից օգտվելու դեպքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան





























