Armenian text to speach

Դատավոր Արտուշ Գաբրիելյանին տարան Վարդաշենի բանտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանին տարել են Վարդաշեն Քրեակատարողական հիմնարկ։

Երեկ ԲԴԽ-ն բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունները և դատավոր Արտուշ Գաբրիելյանին նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ խափանման միջոց կալանք կիրառելու մասով։ Արդյունքում դատարան քննելով նախաքննական մարմնի միջնորդությունը որոշեց կալանավորել Արտուշ Գաբրիելյանին։

Հիշեցնենեք ՝ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ըստ նախանական, վարկածի դատավոր Արտուշ Գաբրիելյանը իր վարույթում քննվող քրեական գործերից մեկով, մեղադրյալից կաշառք է ուզել եւ դեռ ավելին Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է օպերատվիվ տվյալները, որ նա անգամ կաշառքը ստացել է։

Իսկ ինչի դիմաց է ըստ օպերատիվ տվյալների դատավորը կաշառք ուզել ու ստացել։

ArmLur.am-ին հասած լուրերի, ըստ նախնական վարկածի, դատավորը կաշառքը ուզել է իր վարույթով մեղադրյալի գործի քննությունը ձգձգելու եւ հետագայում վաղեմության ժամկետները անցնելու հիմքով մեղադրյալին պատասխանատվությունից ազատելու համար։

Քնար Մանուկյան




Լրահոս