Մայիսի 5-ին ժամը 11։45-ին տեղի է ունենալու Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում զեկույցով են հանդես գալու ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացնելու է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը կներկայացնի «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Սոնա Գրիգորյան






























