
Դեկտեմբերի 5-ին, 00:15-ին կրկին Վանում երկրաշարժ է գրանցվել` 4,9 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանի Քավուրմա գյուղի մոտ` 4,5 կմ խորության վրա: Հերթական երկրաշարժը կրկին իրարանցում է առաջացրել Վանի բնակիչների շրջանում: Հիշեցնենք, որ Վանում հոկտեմբերի 23-ի երկրաշարժի հետեւանքով զոհվել է 604, իսկ նոյեմբերի 9-ի երկրաշարժից՝ 40 մարդ։