Արտահանման ծավալները էականորեն նվազել են Հայաստանում 2025 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում:
«Լույս» հիմնադամի վերլուծության համաձայն՝ արտահանման անկումը հունվար-մարտին կազմել է 61.8%՝ հունվար-փետրվարի համեմատ վատթարանալով 2.6 տոկոսային կետով։ Մտահոգիչ է, սակայն, այն, որ արտահանման նվազումը պայմանավորված է ոչ միայն ոսկու վերաարտահանման չեզոքացմամբ, այլ նաև մյուս ապրանքախմբերի արտահանման անկումներով կամ ցածր աճերով։ Այսպես, եթե չդիտարկենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստումը, ապա արտահանման աճը, միևնույն է, բացասական է՝ -2.4%, ինչը ցույց է տալիս, որ խնդիրներն ավելի խորն ու մտահոգիչ են։
Էմմա Միքայելյան


























