“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. “Դեկտեմբերի 2-ի երեկոյան Վանաձորի “Դուց”-ի զորամասում ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող, այս տարվա հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանը: Ասպես շարունակելն անհնար է: Նախաձեռնության կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ զորամասերում տիրող գաղութային բարքերը հովանավորվում են հրամանատարների կողմից: Դա նրանց թույլ է տալիս առավել դյուրին վերահսկելի դարձնել զորամասում տեղի ունեցող պրոցեսները: Դրա արդյունքը բազմաթիվ ինքնախեղումներն են ու բանակի արժեզրկումը հասարակության շրջանում: Զորամասերում տիրող վիճակի պատասխանատու սպաների և նրանց վերահսկող մարմինների աշխատանքը կարելի է բնութագրել հետևյալ կերպ. կոռումպացված, միմյանց հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող խմբավորում, որի ներսում հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով և կանոնակարգերով, այլ գողական աշխարհի կարգուկանոնով: “Չենք լռելու”-ն դիմում է ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին` բանակում անհապաղ կարգուկանոն հաստատելու պահանջով”:
Չենք լռելու. Ասպես շարունակելն անհնար է (ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ