Armenian text to speach

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել։ Միջոցառումն անցկացվելու է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։

Մասնակիցներին տեղում կտրամադրվեն ձեռնոցներ, պարկեր ու բահեր։ Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ևս կապահովվի։

Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը ևս ապահովվելու են։

«Այսպիսով՝
✅Ո՞ր անտառներն ենք աղբից ազատելու՝
Երևան-Սևան-Երևան մայրուղուն հարակից անտառածածկ տարածքները՝ սկսած Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրից մինչև Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասն ընկած հատվածը (երկկողմ երկարությունը մոտ 60 կմ է)։
✅ Ե՞րբ ենք մաքրելու:
Մաքրման աշխատանքն իրականացնելու ենք մայիսի 𝟑-ին՝ ժամը 𝟗։𝟎𝟎-ից։
✅Ո՞ր հատվածն ենք մաքրելու:
Ներկայացվող հայտերի հիման վրա նախատեսված ողջ տարածքը բաժանվելու է մասնակից խմբերի միջև։ Մինչ միջոցառումը՝ մասնակիցների ցանկն ունենալուց հետո, յուրաքանչյուր խմբի կտրամադրվեն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների կոնտակտային տվյալները։
✅ Ինչպե՞ս մասնակցել միջոցառմանը:
Անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ՝ https://forms.gle/MwzWta9E3wTd5Zf18։
✅Ինչպե՞ս աջակցել միջոցառմանը:

Միջոցառմանը հնարավոր է աջակցել ոչ միայն մասնակցությամբ, այլ նաև՝ ուղևորափոխադրող, աղբ տեղափոխող տրանսպորտային միջոցներով և այլն։ Առաջարկները քննարկել կարող եք՝ զանգահարելով +𝟑𝟕𝟒𝟗𝟖𝟕𝟕𝟔𝟎𝟐𝟐»,-ասվում է Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում:




Լրահոս