Հակակոռուպցիոն կոմիտեի 3-րդ քննչական վարչության նախկին պետ Արշալույս Մինասյանը, համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի», 169 հազար 988 դրամ արժողությամբ ձեռքի ժամացույց է նվեր ստացել։
Ժամացույցը 925 հարգի արծաթ է՝ ոսկեպատ, գոտին՝ բնական կաշի։
Արշալույս Մինասյանը պարգևատրվել է երկարամյա բարեխիղճ և արդյունավետ ծառայության, ինչպես նաև օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար։
Էմմա Միքայելյան
























