Քիչ առաջ Երեւանի լենինգրադյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել՝ 4 ավտոմեքենաների մասնակցությամբ: Իրար են բախվել «Օպել», «Կիա», «Մերսեդես» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան:
«Լեքսուս» մակնիշի 111 OO 12 համարանիշներով ավտոմեքենայում գտնվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Նա գտնվել է ավտոմեքենայի սրահում:
Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ, որոնք աշխատանքներ են իրականացնում, ըստ երեւույթին, արձանագրություն են կազմում:

























































































