Armenian text to speach

Որ կազմակերպություններն են Ջենիֆեր Լոպեսին բերում Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի՝ օգոստոսի 3-ին կայանալիք համերգը մեծ աղմուկ է բարձրացրել Հայաստանում։ Քննարկվող հարցերից մեկն այն է, թե ով է երգչուհուն Հայաստան բերելու։

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ հայտնել էր, որ երգչուհին Հայաստան կգա Քիմ Քարդաշյանի միջնորդությամբ, սակայն Հայաստանում համերգի մասին լուրերի հաստատումց հետո ոչ ոք չէր համարձակվել կազմակերպել, քանի որ պահանջվել էր մոտ 1 մլն ԱՄՆ դոլար։

Համերգի տոմսերի արժեքի հայտնի դառնալուց հետո՝ ArmLur.am-ը պարզեց, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը հովանավորել է Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող «Հոմպլեքս մոլ»-ը, Էվոկաբանկը, Վիզա քարտը, Pepsi և Martini ընմելիք արտադրող ընկերությունները։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսերի արժեքները սկսվում են 25.000 ՀՀ դրամից, որը ամենամատչելի արժեքն է, իսկ ամենաթանկ տոմսերը, որոնք պարահրապարակի տոմսերն են, որտեղից էլ կարելի է ամենամոտը գտնվել երգչուհուն, արժեն 180.000 դրամ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս