
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում այսօր տեղի են ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստերը: ՀՀԿ խորհրդի նիստի օրակարգում եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուի հաստատման հարցը: Խոսքով հանդես է եկել ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, հարգելի՛ գործընկերներ,առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Ցանկացած պետական գործչի համար բարձր պաշտոնում ծառայել սեփական ժողովրդին մեծ երջանկություն է, և շնորհիվ ձեզ՝ ես այդ երջանկությանն արժանացել եմ և ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել:
Երկրորդ` ուզում եմ շնորհավորել նոր վարչապետին, նոր կաբինետին ցանկանալ բեղմնավոր աշխատանք և ես էլ, որտեղ էլ, որ լինեմ, փորձելու եմ օգտակար լինել»: