Armenian text to speach

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Հայտնում են ՊԵԿ-ից:

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները, «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Արդյունքում, բացի անձնական օգտագործման իրերից և հագուստից, հայտնաբերվել է ընդհանուր 970 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Հայտնում են ՊԵԿ-ից: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները, «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Արդյունքում, բացի անձնական օգտագործման իրերից և հագուստից, հայտնաբերվել է ընդհանուր 970 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։



Լրահոս