
Ապրիլի 13-ին, ժամը 21.03-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Սամվել Հակոբյան փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տան մոտակայքում այրվում է մոտ 500 կգ պոլիէթիլենային հումք և ծառ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.32-ին, մարվել՝ 21.49-ին: