Armenian text to speach

Ուկրաինայի զինված ուժերը Սևաստոպոլի ուղղությամբ իրականացրել են ամենամասշտաբային հարձակումներից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ Հակաօդային պաշտպանությունը գիշերը հետ է մղել Սևաստոպոլի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի ամենազանգվածային հարձակումներից մեկը։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։

Նրա խոսքով՝ քաղաքում և հարակից ջրային տարածքներում գտնվող օբյեկտները չեն վնասվել։

Ռազվոժաևը հավելել է, որ թշնամու փորձը՝ փչացնել մայիսյան տոները ձախողվել է։ Նա նաև կոչ է արել վստահել միայն պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին։

Անի Վարդանյան




Լրահոս