Ապրիլի 12-ին ոչ իշխանական չորս ուժերի՝ Ծաղկաձորում կազմակերպված «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագիրը կրող համաժողովին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ելույթում նշել է, որ ներկայում Հայաստանում տնտեսական բոլոր խնդիրները պայմանավորված են քաղաքականով: Այդ մասին հաղորդում է civilnet.am-ը:
«Մինչև բոլոր քաղաքական խնդիրները չլուծվեն, դժվար կլինի տնտեսական խնդիրները լուծել»,- ասել է Օսկանյանը՝ առանձնացնելով Տիգրան Սարգսյանի կառավարության թույլ տված չորս հիմնական սխալներ:
Առաջին սխալը, ըստ Օսկանյանի, այն է, որ Հայաստանի կառավարությունը չկարողացավ կանխատեսել համաշխարհային տնտեսական ճգնաժամը. «Ակնհայտ էր, բայց չտեսան կամ չուզեցին տեսնել: Հիշու՞մ եք հայտարարությունները, որ ճգնաժամը մեր կողքով է անցնելու, Հայաստանը դրանից ավելի ուժեղ է դուրս գալու և այլն»:
Երկրորդ սխալը, ըստ նրա, այն է, որ երբ տեսան, որ ճգնաժամն անխուսափելի է, չկարողացան կարճ ժամանակում ճիշտ ճգնաժամային տնտեսական ծրագիր մշակել. «2008թ. 9% աճով ներկայացված բյուջեն 2009թ. կեսերին չուզեցին փոխել: Այսինքն՝ պնդեցին իրենց տեսակետները: Երբ 9% աճով բյուջեն վերջում ավարտվեց 15% տնտեսական անկումով, կառավարությունը բացահայտեց, որ ամբողջ մի տարի 25% բացով բյուջե է իրականացրել, ինչն աներևակայելի է»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: