ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հայտարարել է, որ նախատեսում է զրկել Հարվարդի համալսարանին հարկերից ազատման կարգավիճակից։
«Մենք Հարվարդին զրկելու ենք հարկերից ազատման կարգավիճակից։ Սա այն է, ինչին նրանք արժանի են», – ասել է Թրամփը իր սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ՝ առանց մանրամասնելու, թե երբ է միջոցներ ձեռնարկելու։
Հիշեցնենք, որ հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը թիրախավորել է ԱՄՆ խոշոր համալսարանները՝ սառեցնելով դաշնային ֆինանսավորումը, սկսելով հետաքննություններ, չեղյալ հայտարարելով ուսանողական վիզաները և ներկայացնելով այլ պահանջներ՝ ասելով, որ բարձրագույն կրթությունը խրված է հակաամերիկյան, մարքսիստական և «արմատական ձախ» գաղափարախոսությունների մեջ։
Հարվարդը հակադարձել է՝ դատի տալով վարչակազմին՝ ԱՄՆ-ում հետազոտությունների ֆինանսավորման դադարեցման և այլ պահանջների համար: Պահանջին միացել է ավելի քան 200 համալսարանների և քոլեջների նախագահներ, ովքեր բողոքում են Թրամփի բարձրագույն կրթությանն ուղղված քաղաքականության դեմ։























