«Ես այս երկրի նախագահից արդեն սպասելիք չունեմ, էլ ուր մնաց` նրա նշանակած վարչապետից: Ոչ մի սպասելիք էլ չունեմ այդ հայատյաց կուսակցությունից»,- armlur.am լրատվականի հետ զրույցում ասաց դերասանուհի Զառա Հակոբյանը:
Ինչ վերաբերում է նախագահի և նրա կուսակիցների տրամադրվածությանը նորանշանակ վարչապետից, տիկին Հակոբյանն այսպես արձագանքեց. «Իրենք, բնականաբար, լավատեսորեն կլինեն տրամադրված: Իրենք իրենց համար դնում, իրենք իրենց համար ուրախանում են, մեզ վրա էլ` ծիծաղում»: