Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
«Երևանի ժամանակով 22:30-ին պատանիների 96 կգ քաշի A ենթախմբում հանդես կգա Գրիգոր Ղազարյանը:
Իսկ կեսգիշերն անց` ժամը 01:00-ին, երիտասարդների 89 կգ քաշայինների պայքարում հանդես կգա Վալերիկ Մովսիսյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:




























