Ավստրալիայում կանցկացվեն համընդհանուր ընտրություններ՝ նոր դաշնային խորհրդարանի ընտրության համար։ Քվեարկության արդյունքներով կորոշվեն 76 սենատորներից 40-ի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի 150 անդամների անունները։
Սենատի անդամներն ընտրվում են վեց տարով, իսկ խորհրդարանի ստորին պալատի անդամները՝ երեք տարով։ Ավստրալիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընթացիկ ընտրություններում օրենսդիր մարմնի երկու պալատներում տեղերի համար պայքարում է 1456 քաղաքական գործիչ։ Նրանցից 330-ը կպայքարեն Սենատի, 1126-ը՝ Ներկայացուցիչների պալատի տեղերի համար։
Վաղ քվեարկության շաբաթվա ընթացքում Ավստրալիայի 18,1 միլիոն ընտրողներից մոտ 5,7 միլիոնն արդեն մասնակցել է իրենց քվեարկությանը, իսկ ավելի քան 1,5 միլիոնը փոստով ուղարկել են լրացված քվեաթերթիկներ: Ավելի քան 333,400 ավստրալացիներ, ովքեր իրավունք ունեն քվեարկելու, չեն գրանցվել ընտրություններին մասնակցելու համար:





























