
2004 թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի կողմից անցկացված վարժանքների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին անմարդկայնորեն սպանած և այժմ Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կարող է էքստադիցիա արվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, որն աշխատանքային այցով գտնվում էր Հունգարիայում: «Այդ հարցը կարող է դիտարկվել Եվրախորհուրդի՝ իրավական օգնության կոնվենցիայի շրջանակներում: Եթե խնդիրը կոնկրետ բարձրացվի, հունգարական կողմը կանդրադառնա այս հարցին»,- ասել է փոխնախարարը: