ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարի ռեժիմին չհամաձայնելու մասին հայտարարությանը և այն սադրանք անվանել։
«Հաղթանակի օրն իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում։
Հիշեցնենք՝ Զելենսկին հայտնել էր, որ Կիևը չի կարող երաշխավորել մայիսի 9-ի շքերթին Մոսկվա ժամանող օտարերկրյա հյուրերի անվտանգությունը։
























