Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար Մենի Պակյաոն կվերադառնա ռինգ։ 46-ամյա ֆիլիպինցին կիսամիջին քաշային կարգում WBC տիտղոսի համար կմենամարտի ամերիկացի Մարիո Բարիոսի հետ, հաղորդում է Source of Boxing-ը։
WBC-ի նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը հայտնել է, որ մենամարտը նախատեսված է հուլիսին։
Մենի Պակյաոն 2021թ․ օգոստոսին մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր կուբացի Յորդենիս Ուգասին։ Դրանից հետո նա ռինգ դուրս չի եկել։ Պակյաոն պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 72 մենամարտ, տարել է 62 հաղթանակ, կրել 8 պարտություն, ունի նաև 2 ոչ ոքի։
























