Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը ուժի մեջ է, և նա լավ մարզավիճակում է, ասել է նրա կուսակցության պատգամավոր Յան Ռիխտերը։
Ավելի վաղ սլովակական Markíza հեռուստաալիքը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ֆիցոն վերջին օրերին մի քանի անգամ առանց բացատրության չեղարկել է իր աշխատանքային ծրագիրը։
Հեռուստաալիքը հիշեցրել է, թե ինչպես էր ապրիլին Չեխիայի նախկին նախագահ Միլոշ Զեմանը ասել, որ Ֆիցոն չի կարողացել մասնակցել իրենց համատեղ հարցազրույցին վատառողջության պատճառով, որը առաջացել է 2024 թվականի մայիսին իր դեմ մահափորձի արդյունքում ստացած վնասվածքներից։
Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է ինքը՝ Ֆիցոն, ով հայտարարել է, որ վնասվածքն իրեն «դժբախտություն» է պատճառում, և որ դրա պատճառով ստիպված է եղել չեղարկել աշխատանքային ծրագրով նախատեսված որոշ միջոցառումներ։





























