Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերագույն Ռադայում կան կողմեր, որոնք չեն ցանկանում վավերացնել ուկրաինական ընդերքի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, նրա խոսքերը մեջբերում է РБК-Украина գործակալությունը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնի և Կիևի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ: Ինչպես հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն, ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է, որ Ուկրաինայի տարածքում բոլոր ռեսուրսները մնում են Կիևի իշխանությունների վերահսկողության տակ։
Ամերիկան կկարողանա ներդրումներ կատարել ներդրումային հիմնադրամում, այդ թվում՝ Կիևի ռեժիմին նոր օգնության միջոցով, օրինակ՝ հակաօդային պաշտպանության համակարգերը՝ օգտակար հանածոների վերաբերյալ ստորագրված համաձայնագրի շրջանակներում, նշել է Սվիրիդենկոն։
Փաստաթուղթը պետք է վավերացվի Գերագույն Ռադայի կողմից։ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակն ուրբաթ ավելի վաղ ասել էր, որ Ռադան ծրագրում է մայիսի 8-ին քվեարկություն անցկացնել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև օգտակար հանածոների մասին համաձայնագրի վավերացման շուրջ։

























































































