
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը զորավարժությունների ընթացքում հետախուզական տեղեկություններ հավաքագրելու նպատակով առաջին անգամ օգտագործել են անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊԲ-ից: Սա նշանակում է, որ հայկական զորամիավորումներն արդեն համալրված են այդ սարքերով, և հայ-ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդը զրկվել է իր վերջին առավելությունից: