ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները լրացուցիչ խթան են ստացել նոր սերնդի կործանիչներ մշակելու համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը նրանց անորոշ է թողել ԱՄՆ-ից F-35-ների մատակարարման հարցում, հաղորդում է Newsweek-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Թրամփը բազմիցս քննադատել է Եվրոպային ՆԱՏՕ-ի պաշտպանունակության մեջ նրա ցածր ներդրման համար և բոլոր անդամ երկրներից պահանջել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի, մինչդեռ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները դեռևս մտադիր չէ նվազեցնել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում։
ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներն ակնկալում են, որ ավելի շատ երկրներ կցանկանան մասնակցել հաջորդ սերնդի կործանիչների ստեղծմանը, թերթին ասել է Կենտրոնական Եվրոպայի անանուն պաշտոնյան:
Հրատարակության տվյալներով՝ վեցերորդ սերնդի կործանիչները կարող են աստիճանաբար ծառայության անցնել 2030-ականների կեսերից։


























































































