Քաղաքացիներն ահազանգում են.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Րաֆֆի 1\7 հասցեում գտնվող կանգառում վերջին օրերին դժգոհությունների ալիք է բարձրացել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատճառը՝ կանգառի տեղափոխությունն է, որը բազմաթիվ քաղաքացիների համար դարձել է անհարմարության և անորոշության պատճառ։ Առանց նախազգուշացման կատարված այս փոփոխությունը խախտել է նրանց առօրյա երթևեկությունը։
Քաղաքացիները ստիպված են երկար քայլել, որպեսզի կարողանան նստել իրենց նախընտրած ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցը:
Բազմաթիվ քաղաքացիներ անտեղյակ են իրականացված փոփոխությունից, իսկ նրանց հարմարություններն ու կարծիքը` կանգառի հետ կապված, սակայն, քաղաքապետարանը հաշվի առնել չի ուզում:
Քաղաքացիներն արդեն կազմակերպել են ստորագրահավաք՝ պահանջելով կանգառի վերականգնումը։ Նրանց կարծիքով՝ ավելի քան 30 տարի բնակիչներին սպասարկած կանգառը մեկ շաբաթ առաջ հանկարծ դարձել է «վտանգավոր», առանց հանրային քննարկման կամ հստակ բացատրության։
Անահիտ Պետրոսյան
Մանրամասները՝ տեսանյութում․























































































