Աշխարհում այնքան շատ են անկրկնելի ու իրենց արտասովորությամբ հիացնող վայրերը, որ անհնար է դրանք մեկ ֆոտոշարքով ներկայացնելը: Այսօր Ձեզ կներկայացնենք 33 վայր, որոնք առանձնանում են իրենց հրաշագեղությամբ:
Սալար Դե Ույունի, Բոլիվիա
Անձրևների ժամանակ աշխարհի ամենամեծ աղային հարթությունը վերածվում է աշխարհի ամենամեծ հայելու: Սալարն առաջացել է այն ժամանակ, երբ նախապատմական մի շարք լճեր միանալով դարձել են մեկը:
Տիանզի լեռներ, Չինաստան
Այս եզակի բարձր ու նեղ լեռներն այնքան երկնային տեսք ունեն, որ Ջեյմս Քեմերոնը այստեղ է կազմակերպել իր «Ավատարի» նկարահանումները:
Լեռները ձևավորվել են դեռ 380 միլիոն տարի առաջ ` ջրի տակ: Լեռներից մի քանիսի բարձրությունը ծովի մակարդակից անցնում է 1400 մետրը:
Արկտիկայի ժամապահները, Ֆինլանդիա
Այս ձյունե գոյացությունները, որոնց պայմանականորեն ժամապահներ են անվանում` ընդամենը ձյունով ու սառույցով ծածկված ծառեր են:
Ռիդ Ֆլութի քարանձավներ, Չինաստան
Այս 240 մետր երկարությամբ քարանձավի գեղեցիկ ստալակտիտներն ու այլ գոյացությունները ջրի էրոզիայի հետևանքով առաջացած հիասքանչ բեկորներ են:
Քարանձավում համապատախան լուսային սարքավորումներ են տեղադրված, որոնք առանց այդ էլ հրաշագեղ քարանձավին հեքիաթային տեսք են հաղորդում:
Սկաֆթաֆելի սառցե քարանձավ, Իսլանդիա
Բազմադրյա ճնշումների հետևանքով սեղմված սառույցի մեջ շատ քիչ քանակությամբ թթվածնային պղպջակներ կան, որոնք կարող են արտացոլել միայն կապույտ գույնը, ինչի հետևանքով էլ քարանձավը ստանում է այս գեղեցիկ կապույտ գունավորումը:
Այծքաղի կան Անտիլոպի Կանյոն, ԱՄՆ-ի Արիզոնա նահանգ
Այս գեղեցիկ Կանյոնը ձևավովել է միլիոնավոր տարիների ընթացքում: Կանյոնի պատերը հետաքրքիր երանգավորումներ են ստանում:
Բիգար ջրվեժ, Ռումինիա
Տեղացիներն այս ջրվեժն անվանում են «Մինիս կիրճի հրաշք»: Կլոր գոգավորությամբ գոյացություններն ունեն 8 մետր բարձրություն: Ի դեպ այս ջրվեժը շատ է նման Արցախի Շուշի քաղաքի մոտակայքում գտնվող «Զոնծիկ» ժողովրդական անունը կրող ջրվեժին:
Աստղերի ծով, Վաադհու կղզի, Մալդիվներ
Ծովը կերպարանափոխվում է գիշերը, երբ ֆիտոպլանկտոն կոչվող ծովային միկրոբները սկսում են առկայծել լուսատտիկների նման: Այս անսովոր ֆիտոպլանկտոնները ծովի ալիքների մեջ մի հսկայական տիեզերքի պատկեր են ստեղծում:
Գրանդ Փրիզմաթիք Հոթ Սփրինգ, Վայոմինգ, ԱՄՆ
Գրանդ Փրիզմաթիք Հոթ Սփրինգը ԱՄՆ-ի ամենամեծ տաք աղբյուրն է: Աղբյուրի վառ գույները պիգմենտացված միկրոբների հետևանք են, որոնք բազմանում են հանքանյութերով հարուստ ջրերում:
Դեադվլեյ, Նամիբիա
Այս սյուռեալիստական կտավներ հիշեցնող նկարներն արված են մեռած հովտում, որտեղ ծառերը կանգնած են աշխարհի ամենաբարձր ավազաթմբերի ֆոնին: Տարածվող անապատը սպանել է ժամանակին փարթամ անտառը, ինչից որպես հուշեր մնացել են այս ծառերը:
Փիրուզե սառույց, Բայկալ լիճ, Ռուսաստան
Բայկալ լիճը համարվում է աշխարհի ամենահին քաղցրահամ լիճը: Ջուրն այնքան մաքուր է, որ սառույցի շերտից 130 ֆիթ հեռավորությամբ երևում է ջրի տակ կատարվողը: Մարտ ամսին, արևի ճառագայթներից լճի մակերեսի սառույցի վրա ճաքեր են առաջանում, ինչի հետևանքով էլ ձևավորվում են այս փիրուզե կտորները:
Սոկոտրա, Եմեն
Սոկոտրա կղզու բուսականության մեկ երրորդը եզակի է, և կյանքի այդ ձևերին կարելի է հանդիպել միայն այս կղզում: Ամենայուրօրինակ ծառերից մեկը համարվում է վիշապի արյամբ ծառը, որն ունի անձևանոցի տեսք:
Ժանգյե Դանքսիա ռելիեֆային գոտի, Գանսու, Չինաստան
Գունավոր այս լեռնային գոգավորությունները հանքանյութերի ու կարմիր ավազաքարի 24 միլիոն տարվա ձուլման հետևանք են, իսկ քարերն ու անձրևները այս հետաքրքիր գոյացություններին տվել են այն հեքիաթային ձևերը, որ տեսնում ենք հիմա:
Սիրո թունել, Կլեվան, Ուկրաինա
Այս թունելը ձևավորվել է տարիների ընթացքում: Գնացքներն օրեկան երեք անգամ անցել են այս թունելով, ինչի հետևանքով էլ աճած ծառերը նահանջելով ձևավորել են այս գեղեցիկ ու ռոմանտիկ արահետը:
Գլոուորմ քարանձավներ, Վայտոմո, Նոր Զելանդիա
Հազարավոր լուսատտիկներ ստեղծում են այս հիասքանչ պատկերը, որը գիտաֆանտաստիկ ֆիլմ է հիշեցնում:
Յուանյանգ Քաունթի, Չինաստան
Յուանյանգ Քաունթիի ֆերմերային դաշտերը վերևից գեղեցիկ ու յուրահատուկ պատկերներ են ստեղծում: Այս ֆերմերային դաշտերը տեղակայված են Ալիայո լեռան լանջերին:
Հիլլիեր լիճ, Ավստրալիա
Լճի վարդագույն երանգը ձևավորվում է ջրում աճող յուրահատուկ ջրիմուռների շնորհիվ:
Փամուքալե աղբյուրներ, Թուրքիա
Միլիոնավոր տարիների ընթացքում տաք աղբյուրները ձևավորել են այս ռելիեֆային գոտին, որն արտաքինից նմանվում է սառույցից բաղկացած աղբյուրների:
Կանո Կրիստալս գետ, Կոլումբիա
Այս գետը շրջապատող քարերի տարիքն անցնում է 1.2 միլիարդ տարին: Գետի ափի երկայնքով քայլելով, դուք կտեսնեք ,թե ինչպես են քարերի գույները փոխվում կապույտից կարմիրի, սևի ու կանաչի:
Պատագոնիայի Մարմարե քարանձավներ, Չիլի
Կալցիումի կարբոնատի հարուստ բաղադրությամբ լեռնաքարերին բախվող ալիքները հազարավոր տարիների ընթացքում ստեղծել են այս գեղեցիկ անձավները:
Հսկաների արահետ, Հյուսիսային Իռնալդիա
50-60 միլիոն տարի առաջ ժայթքած լավան հետզհետե ստացավ այս տեսքով քարային տարածքը, որը հիշեցնում է խնամքով կտրտված քարերի կույտ:
Թռչող Գեյզեր, Նեվադա, ԱՄՆ
Այս գեյզերն առաջացել է պատահականորեն, երբ հողի հատակը բացվել է ու սկսել է ջուր ժայթքել, իսկ ջրի մոտակայքում միկրոբներ ու ջրիմուռներ են սկսել աճել, որոնք աճում են ջրին զուգահեռ և ստեղծում են գունավոր ու գեղեցիկ տեսարան:
Ստորջրյա ջրվեժ, Մաուրիտիուս կղզի
Ռոռայմա լեռ, Հարավային Աֆրիկա
Այս լեռը համարվում է աշխարհի հնագույն լեռներից մեկը: Այն առաջացել է մոտավորապես 2 միլիարդ տարի առաջ:
Աոգաշիմա, Ճապոնիա
Աոգաշիման վուլկանիկ ծագում ունեցող կղզի է, որ Տոկիոյից 200 միլ հեռավորության վրա է գտնվում:
Ֆինգալի քարանձավ, Շոտլանդիա
Այս քարանձավը հրաբուխի նետման հետևանքով սառած լավայի արդյունք է, որ հազարավոր տարիների ընթացքում ընդունել է աստիճանաձև տեսք:
Ստորջրյա գետ Սենոտե Անգելիտա, Մեքսիկա
Այս ստորջրյա գետի գաղտնիքն այն է, որ ջրի հատակին ձևավորված ջրային հոսանքը հարուստ է հիդրոգեն սուլֆատով, որն աղային ջրից ծանր է: Այդպես էլ առաջանում է ջրի հատակին այս հոսանքը, որը ջրի տակ գետի տպավորություն է ստեղծում:
Նայկա Մայն, Մեքսիկա
Այս արծաթագույն կրիստալների երկարությունը կարող է հասնել 50 ֆիթ երկարության և 4 ֆիթ հաստության:
Թաքնված լողափ, Մեքսիկա
Այս գեղեցիկ ու թաքնված լողափը առաջացել է ռազմական փորձնական պայթյունի արդյունքում ` հեռավոր 1900-ականներին:
Նատրոն լիճ, Տանզանիա
Այս լիճն ունի աղի չափազանց բարձր պարունակություն: Աղային ջրում ապրող միկրոօրգանիզմներն էլ ստեղծում են լճի յուրահատուկ կարմիր երանգը: Մյուս կենդանի օրգանիզմների համար այս աղի ջուրը մահացու է:
Աֆրիկայի աչքը, Մավրիտանիա
Հայտնաբերվել է Սահարա անապատի մեջտեղում: Այս շրջանն ունի 24 միլ տրամագիծ:
Հայլենդս, Իսլանդիա
Իսլանդիայի իզոլացված բարձադիր վայրերը լի են գեղեցիկ հրաբխային ծագմամբ տեղանքներով, իսկ գիշերը երկնքում գծագրվում են հիասքանչ պատկերներ:
Պլիտվիչե լճեր, Խորվաթիա
Պլիտվիչե Ազգային Պարկն ամենամեծն է Խորվաթիայում և ամենահինը Հարավարևելյան Եվրոպայում:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը