Armenian text to speach

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն»-ի նախկին տնօրենի իրավահաջորդից բռնագանձել 330 միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնում են Դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Էմիլ Գուրգենի Գրիգորյանի և նրա կնոջ՝ Սեդա Գասպարի Հակոբյանի իրավահաջորդից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

4 անշարժ գույք.
1 տրանսպորտային միջոց.
2 իրավաբանական անձում մասնակցություն.
շուրջ 330 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:




Լրահոս