Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը, լեգենդար, սիրված և ճանաչված երգիչ Հարութ Փամբուխչյանն, ով առավել հայտնի է Ձախ Հարութ կեղծանունով, համերգային շրջագայության է պատրաստվում։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին երգիչը ելույթ է ունեցել Նիժնի Նովգորոդում, մայիսի 2-ին՝ Սանկտ Պետերբուրգում, մայիսի 4-ին՝ Կրասնոյարսկում, իսկ մայիսի 8-ին պատրաստվում է համերգ տալ Մոսկվայում։
Այս պահի դրությամբ երգիչը գտնվում է Հայաստանում, որի մասին էլ տեղեկանում ենք երգչի ինստագրամյան միկրոբլոգի էջից։ Հարութ Փամբուխչյանը տեսանյութ է հրապարակել Հանրապետության Հրապարակից, որտեղ ողջունում են իրեն, ողջագուրվում և լուսանկարվում։
«Սիրելիներս, արդեն Երևանում եմ։ Շուտով կմեկնեմ մեծ շրջագայության դեպ Ռուսաստանի քաղաքներ, իսկ հետոէ սիրելի քաղաքամայր Երևանում մենահամերգով կհանդիպենք։ Սպասում եմ ձեզ ջերմ, գրկաբաց»,- հայտնել է երգիչը։
Երգիչը հայտնել է, որ իր համերգի ժամանակ ելույթ է ունենալու նաև Արամեն։
«Իմ լավ բարեկամ Արամեն ներկա է լինելու իմ մենահամերգին, որի համար շատ ուրախ եմ։ Էնպես, որ ձեզ սպասվում է անմոռանալի երեկո»,- գրել է Փամբուխչյանը։
Հարկ է նշել նաև, որ Մոսկվայում կայանալիք համերգի ժամանակ Հարութ Փամբուխչյանի հետ ելույթ է ունենալու Արման Հովհաննիսյանը, ինչի մասին Արմանն ինքն անձամբ հայտնել էր․ «Իմ շատ սիրելի ռուսաստանաբնակ հայրենակիցներ ջան, մայիսի 8-ին ես էլ եմ լինելու իմ շատ սիրելի լեգենդ Հարութ Փամբուխչյանիս համերգին։ Մեծ ուրախությամբ երգելու ենք «Տարիներ» երգը»։
Նշենք, որ երգիչը համերգներ կտա նաև մայիսի 10-ին՝ Ռոստովում, մայիսի 13-ին՝ Պիտիգորսկում, մայիսի 15-ին՝ Կրասնոդարում, մայիսի 17-ին՝ Սոչիում, Մայիսի 20-ին՝ Թբիլիսիում և հունիսի 15-ին՝ մայրաքաղաք Երևանում։
Աննա Սրապիոնյան





























