Armenian text to speach

Ո՞ւմ համար է նախատեսված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը․ ՀՎԿԱԿ տնօրենը մանրամասներ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2020 թվականին պատուհաս դարձած կորոնավիրուսային համաճարակը կամ քովիդ 24-ը արագ տարածվեց ամբողջ աշխարհում` դառնալով գլոբալ համավարակ։

Քովիդը դեռ շարունակում է գոյություն ունենալ, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը զգալիորեն կայունացել է։

ArmLur.am-ը ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանից տեղեկացավ, որ համապատասխան մուտացիայի արդյունքում քովիդը ավելի քիչ վարակիչ է դառնում։

«Ներկայումս ԱՀԿ-ի կողմից քովիդը հայտարարված է որպես ՍՇՀ հիվանդություն (սուր շնչառական հիվանդություն)։ Կորոնավիրուսը որպես հիվանդություն դեռևս 50-60-ական թվականներից է եղել։ Սեզոնային սուր շնչառական հիվանդությունների վարակման մեջ միշտ ինչ-որ տոկոս կազմել է։ Ներկայումս ոչ թե նվազել է քովիդի պատվաստման վերաբերյալ իրազեկումը, այլ նշվում է դրա մասին, որ խորհուրդ է տրվում միայն ռիսկային խմբերին։ Հայաստանում կա քովիդի պատվաստանյութ այն չափաբաժնով, որն անհրաժեշտ է ռիսկային խմբերի համար, ոչ ավել։ Այսինքն համապարփակ պատվաստում խորհուրդ չի տրվում՝ հաշվի առնելով ռիսկային խմբերին։ Ռիսկային խմբում գտնվող մարդիկ են տարեցները, խրոնիկ հիվանդություն ունեցողները, սիրտ անոթային հիվանդություն ունեցողները։ Իրենց խորհուրդ է տրվում պատվաստվել, քանի որ իրենց թուլացած օրգանիզմի համար կորոնավիրուսը կարող է ավելի վատթարացնել իրավիճակը, ընդհուպ մինչև մահվան դեպքեր»,-հայտնել է Աթոյանը։

Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ապա պետք է նշել, որ դրանք հանրության որոշ շրջանակների կողմից դեռ 2020 թվականին էլ չընդունվեցին, քանի որ կասկածելի էին թվում։

Կային պատվաստանյութերի մի քանի տեսակներ, այդ թվում՝ աստրազենեկա, մոդեռնա, սինոֆարմ, սպուտնիկ վի և այլ պատվաստանյութեր, սակայն հանրության կողմից ամենից շատ քննարկվել է աստրազենեկան։ Ավելին, քննարկվում էր նաև այն, որ պատվաստանյութը վտանգավոր է և շատ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, հետ են կանչել պատվաստանյութը։

«Ինչ վերաբերվում է աստրազենեկային, որևէ հստակ, կոնկրետ ապացույց, որ Հայաստանից հետ կանչվել է այդ պատվաստանյութը՝ չկա»,- ասաց ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը։

Նշենք, որ ArmLur.am-ը դեռ նախորդ տարի գրել էր, թե 2024 թվականի հուլիս ամսին ՀՀ-ի մարզերում և մայրաքաղաք Երևանում կորոնավիրուսով վարակման քանի դեպք է գրանցվել և որ տարիքային խմբերն են վարակվել վիրուսով։

Հիշեցնենք՝ 2024 թվականի հուլիս ամսին մայրաքաղաք Երևանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 145 դեպք։

Աննա Սրապիոնյան




Լրահոս