Քսանչորս ռուսական ընկերություն արդեն ցանկություն է հայտնել մասնակցել «Ղարաբաղի վերականգնման» ծրագրերին։ Այս մասին ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:
«Ես «Խանքենդիում» եմ եղել այնտեղ խաղաղապահների ներկայության ժամանակ, տեսել եմ քաղաքի և՛ հին, և՛ «ազատագրումից» հետո արդեն վերականգնված հատվածը։ Մեր ԿԱՄԱԶ-ն առաջինն է սկսել այնտեղ աշխատանքը: Աստրախանի շրջանը Ղարաբաղում մանկապարտեզ է կառուցում, մինչև ամառ այն կնվիրաբերվի ադրբեջանցի երեխաներին»,- նշել է դիվանագետը։





















































































