Armenian text to speach

Թրամփը հայտարարել է, որ չի առաջադրվելու երրորդ անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է, երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հնարավորությունը, մի քայլ, որը, փորձագետների կարծիքով, արգելված է ԱՄՆ Սահմանադրությամբ։
78-ամյա Թրամփը նախկինում ասել էր, որ «չի կատակում» ԱՄՆ նախագահի պաշտոնում երրորդ կամ նույնիսկ չորրորդ ժամկետով զբաղեցնելու ցանկության մասին։

Նրա ընկերությունը՝ The Trump Organization-ը, նույնիսկ վաճառում է «Թրամփ 2028» գրվածքով գլխարկներ, ինչը բորբոքում է ենթադրությունները, որ նա կարող է ձգտել մնալ պաշտոնում իր երկրորդ ժամկետի ավարտից հետո՝ 2029 թվականի հունվարին։

Ուրբաթ օրը Ֆլորիդայի իր նստավայրից ձայնագրված հարցազրույցում Թրամփն ասել է, որ ինքը բազմաթիվ «խնդրանքներ» է ստացել մարդկանցից, ովքեր խնդրել են իրեն դիտարկել պաշտոնում մնալու հնարավորությունը։
«Այնքան շատ մարդիկ են ուզում, որ ես դա անեմ», – ասել է Թրամփը՝ իր երկրորդ ժամկետի առաջին 100 օրը նշելուց ընդամենը մի քանի օր անց։

Հիշեցնենք, որ ԱՄՆ սահմանադրության 22-րդ փոփոխությունը սահմանում է, որ «ոչ ոք չի կարող երկու անգամից ավելի ընտրվել նախագահի պաշտոնում»։

Անի Վարդանյան 




Լրահոս