«Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է»,- քիչ առաջ ԱԺ-ում երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի, հասցեին նման գնահատական տվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիմնավորելով՝ «նա ռուսական շահեր հետապնդող և միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է»։
Լրագրողի հարցին՝ եթե շպիոն է, ինչու՞ չեք ձերբակալում, ԱԺ նախագահն ասաց, որ դա իր կարծիքն է:
Այս ամենի վերաբերյալ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասել է․
«Ազգային խայտառակության դիրիժորն այսօր հայտարաեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի շպիոնն է… դա անձին ծանր հանցագործության մեջ մեղադրանք է։
Իշխանությունը, իսկ ավելի ստույգ՝ դատախազությունը, արդեն իսկ Ալենին պետք է որպես վկա հրավիրած լինեին հարցաքննության։ Կա՞ նման բան, իհարկե՝ ոչ։
Այդ իրավաբանությունից բոբիկ երկոտանին անհապաղ պետք է հրավիրվի և բացատրություն տա իր հրապարակային հայտարարության վերաբերյալ։ Էստեղ առկա է նաև իրավապահ համակարգի անգործությունը։ Հուսանք, որ անգործությունը կվերածվի գործողության»,- ասել է նա։
Սոնա Գրիգորյան

























































































