Քիչ առաջ ArmLur.am-ին Քննչական կոմիտեից հաստատեցին, որ սահմանապահի զինվորի դեպքով մեկ անձ կալանավորվեց 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ սահմանապահ զինվորի մահվան գործով հարցաքննվում են ծառայակից ընկերները: Բան այն է, որ իրավապահները տվյալներ ունեն, որ մահացած զինվորը ծառայակից ընկերների հետ խոսակցությունների մեջ է եղել, ասել է, թե զորամասում զինվորները ներքին կոնֆլիկտի մեջ են եղել, «Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։
Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»։




















































































