Armenian text to speach

Թուրքիայի ԱԳՆ նախարարը կայցելի ԱՄԷ՝ Գազայի և Սիրիայի հարցերով բանակցություններ վարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի օրը կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), որտեղ, ինչպես սպասվում է, բանակցություններ կանցկացվեն երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ, հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Ֆիդանը կքննարկի Գազայում հրադադարի վերականգնման և մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովման հարցերը։ Ակնկալվում է, որ Ֆիդանը կընդգծի Իսրայելի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը։

Նա նաև կոչ կանի միջազգային հանրությանը զսպող քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Իսրայելի կողմից Սիրիայի տարածքին շարունակական հարվածների։
Ֆիդանը կհաստատի Թուրքիայի աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և կընդգծի պատժամիջոցների վերացման կարևորությունը։

Բանակցությունների ընթացքում նաև կարծիքներ կփոխանակվեն Թուրքիայի և ԱՄԷ-ի կողմից տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար ձեռնարկվող հնարավոր համատեղ քայլերի շուրջ։
Հիշեցնենք, որ Ֆիդանը վերջին անգամ ԱՄԷ է այցելել 2024 թվականի դեկտեմբերի 24 ին։

Անի Վարդանյան




Լրահոս