Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ը։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը։
Նրա խոսքով՝ Իրանի հետ բանակցությունները դրական են։ «Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցում։ Հուսով եմ, որ դրանք ճիշտ ուղղությամբ են շարժվում։ Նախագահը ցանկանում է, որ այս հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով, եթե հնարավոր է, ուստի մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դրանք շարունակվեն», – ասել է Ուիթկոֆը։


























































































