
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքներով իշխող “”Եդինայա Ռոսիա”” կուսակցությունը առնվազն 15 %-ով պակաս ներկայացված կլինի նոր գումարման օրենսդիր մարմնում, 2007 թ-ին ձևավորված Դումայի համեմատ: Այս մասին վկայում են ընտրատեղամասերից ստացված արձանագրությունների 96%-ի հաշվարկի արդյունքները: Հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, իշխող “”Եդինայա Ռոսիա”” կուսակցությունը ստացել էր ձայների 49,46%-ը, Կոմունիստական կուսակցությունը հավաքել էր 19,17%, “”Արդար Ռուսաստան”” կուսակցությունը` 13,22%, և Ժիրինովսկու Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը` 11,67%: Հատկանշական է, որ բացի “”Եդինայա Ռոսիա”” կուսակցությունից անցողիկ շեմն հաղթահարած բոլոր կուսակցությունները զգալիորեն բարելավել են իրենց դիրքերը: