Armenian text to speach

Պակիստանի վարչապետը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շաբաթվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել տարածաշրջանային լարվածության ֆոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ՝ Հարավային Ասիայում տիրող անվտանգության իրավիճակը քննարկելու համար։
Սա երկու առաջնորդների միջև մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն էր, ասվում է վարչապետի նստավայրի կողմից տարածված հայտարարության մեջ։

Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շարունակական ներգրավվածությունն ու իրազեկման ջանքերը և ողջունել է նրա կոչը՝ լարվածության թուլացման, ինչպես նաև ցանկացած բախումից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ։

Վարչապետը մտահոգություն էհայտնել, որ Հնդկաստանը դեռևս որևէ ապացույց չի ներկայացրել, այնուամենայնիվ, շարունակում է դիմել սադրիչ հռետորաբանության և ցանկանում է պատերազմ հրահրել։
Վարչապետ Շեհբազը վերահաստատել է Պակիստանի վճռականությունը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Անի Վարդանյան 




Լրահոս