Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ն չի քննի Անդրանիկ Քոչարյանի վարքը. էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած` պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը մերժվեց 28 կողմ, 1 դեմ, 47 ձեռնպահ ձայներով։

Հիշեցնենք, որ մարտի 20-ին ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ աչքի է ընկել լկտի վարքագծով՝ այս անգամ թվիրավորելով կին լրագրողին։

Պատգամավորը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել է «Tribune» կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը։ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նա նախ ցուցում է տվել, թե որտեղ պետք է կանգնի լրագրողը։

«Էն կողմ կանգնեք, էդպես եմ ուզում, մի խանգարեք ձեր գործընկերներին, դուք միշտ ինձ խանգարում եք, հակառակ դեպքում ես կգնամ, չեմ պատասխանի ձեր գործընկերներին։ Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ ձեզ արեց՝ «մաքրեք ձեր շրթունքները»»,-ասել է Քոչարյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ինչու եք բուլինգի ենթարկում լրագրողին՝ նա պատասխանեց, որ լրագրողի չէ, այլ տիկին Ջեբեջյանի հետ է խոսում։

Լրագրողն էլ հորդորեց հիշել, թե ինչու էր հոգևորականը հորդորում «մաքրել շուրթերը»։

«Ձեր պահվածքը ոչ տղամարդկային է, ոչ մարդկային է, ոչ էլ հարիր է պաշտոնյայի, չե՞ք կարծում, որ պետք է ներողություն խնդրեք։ Ձեր պահվածքը անթույլատրելի է»,-ասաց Ջեբեջյանը։

Քոչարյանը հրաժարվել է ներողություն խնդրել և մտել է իր առանձնասենյակ։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս