Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսչականների ղեկավարը՝ իր նախկին տեղակալի 30 տոննա բենզին և պարգևավճարներ յուրացնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը զրուցել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի հետ՝ իր նախկին տեղակալի չարաշահումների մասին։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՍԱՏՄ նախկին ղեկավարը բենզինի կտրոն է վաճառել, պարգևավճարներ յուրացրել։

Արմեն Դանիելյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է երկու պատճառով՝ նախ նա նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա ՍԱՏՄ աշխատակիցների պարգևավճարներն է յուրացրել, և բացի դրանից, մեկ տարվա 30 տոննա բենզինի կտրոնները նախ բաժանել է ըստ կարիքի, ապա հավաքել ու վաճառել:

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս