Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ Դանիելյանին կալանավորել են ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության մեղադրանքով։
Նրանից բացի, ձերբակալվել են նաև ՍԱՏՄ երկու աշխատակիցներ։
Քնար Մանուկյան

























































































