Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսչականների ղեկավարը՝ իր անձի շուրջ բունտ հասունանալու մասին․ ինչու են միացնում տեսչական մարմինները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը զրուցել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի հետ՝ տեսչական մարմինների միացման և իր շուրջ ստեղծված բունտի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորելու:

Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «դաբրո» են տվել այդ նախագծին: Այսինքն՝ առաջիկայում բունտ է հասունանալու, քանի որ տեսչական մարմինների միավորմամբ շատ աշխատակիցներ են կրճատվելու, ու ընդամենը մի փոքր տեսչական կոմիտե է ստեղծվելու:

Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ամենի հետեւում ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանն է կանգնած, որի կարծիքով՝ տեսչություններ ունենալը անիմաստ է, ու պետք է փակել տեսչական մարմինները:

Այսինքն, տարիներ շարունակ իշխանությունները հայտարարել են, թե անկախ կառույցներ ունեն, որոնք վերահսկում են տարբեր գերատեսչություններ, հիմա ստացվում է՝ դա անիմաստ գործ է եղել, չհաշված, որ այդքան քաղաքացիներ մնալու են առանց աշխատանքի:

Մեր տեղեկություններով՝ առաջիկա ամիսներին կլուծարեն տեսչությունները, ու կոմիտեն զրոյից կգործարկեն: Թե առաջիկայում ինչ իրավիճակ կստեղծվի այդ կառույցներում, ցույց կտա ժամանակը»։

Սոնա Գրիգորյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս