Armenian text to speach

ՖՈՏՈ․ ԱՄԷ-ի միջնորդությամբ 205 ռուս զինծառայողներ վերադարձել են գերությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 6-ին կայացած բանակցությունների արդյունքում Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներից վերադարձվել է 205 ռուս զինծառայող։
«Մայիսի 6-ին, բանակցային գործընթացի արդյունքում, Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից վերադարձվել է 205 ռուս զինծառայող։ Փոխարենը Ուկրաինայի զինված ուժերի 205 ռազմագերի է փոխանցվել ուկրաինական կողմին»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

Ներկայումս բոլոր վերադարձած ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց տրամադրվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։ Նրանք նաև հնարավորություն են ստացել կապ հաստատել իրենց հարազատների հետ։

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ազատ արձակված բոլոր զինծառայողները շուտով կտեղափոխվեն Ռուսաստան՝ բուժման և վերականգնման նպատակով ։
Նախարարությունը նաև ընդգծել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական աջակցություն են ցուցաբերել ռուս զինծառայողների վերադարձի գործընթացում։

Անի Վարդանյան

ՏՈ․




Լրահոս