Իսրայելը ռմբակոծել է Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանը՝ պատճառաբանելով, որ հարվածը ուղղված էր հուսիթների ենթակառուցվածքներին։ Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) տվյալներով՝ հարձակման արդյունքում օդանավակայանը դադարել է գործել։ Մինչ հարված հասցնելը Իսրայելը նախազգուշացրել էր բնակիչներին լքել տարածքը։
Հարվածը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ հուսիթները հրթիռ էին արձակել Թել Ավիվի մոտ գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանի ուղղությամբ՝ վիրավորելով վեց մարդ։ Ի պատասխան՝ Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Հուդեյդայի նավահանգստին և Բաջիլ քաղաքի ցեմենտի գործարանին՝ պնդելով, որ դրանք օգտագործվում են որպես մատակարարման կենտրոններ և ենթակառուցվածքների կառուցման տարածքներ։
Հուսիթների առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 21 վիրավորվել է։ Խմբավորումը ԱՄՆ-ին և Իսրայելին է մեղադրել հարվածների համար, սակայն ԱՄՆ-ն հերքել է իր մասնակցությունը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հուսիթների հարձակումներին պատասխան կտրվի նաև ապագայում։
Անի Վարդանյան





























