Armenian text to speach

Ռադայի կոմիտեն վավերացման է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հանածոների մասին համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի Գերագույն Ռադայի միջազգային քաղաքականության կոմիտեն աջակցել է հանածոների մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացմանը, և փաստաթուղթն այժմ կքննարկվի խորհրդարանի կողմից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

«Վերականգնման հիմնադրամի ստեղծման վերաբերյալ ցանկացած լրացուցիչ համաձայնագիր չի կարող հակասել այս գործարքին, այս համաձայնագիրը ուժի մեջ է Ուկրաինայի ողջ տարածքում՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասել է Ժելեզնյակը։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ապրիլի 30-ին հայտարարեց, որ ամերիկյան և ուկրաինական իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ։

 




Լրահոս