Երեւանում, դեկտեմբերի 3-ի երեկոյան գազից թունավորման նախանշաններով “”Մուրացան”” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Քանաքեռի 8-րդ փողոցի թիվ 7 շենքի 6-րդ բնակարանի բնակիչներ` 7-ամյա Վիկտոր եւ 4-ամյա Գոհար Վանցյանները: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ տուժածների առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:




















































































